Նոր Զելանդիայում արգելել են երեխաներին տարօրինակ անուններ դնելը, որը կարող է իր բացասական ազդեցությունը ունենալ երեխայի հոգեբանության վրա: Այս մասին գրում է The New Zealand Herald-ը:

Համաձայն ընդունված օրենքի արգելվում է երեխաների անուններում օգտագործել թվականներ, պաշտոնական կոչումներ և տիտղոսներ, պիտակներ, վիրավորական զգացմունք առաջացնող անվանումներ, ինչպես նաև արգելվել է մարդկանց անունների բաժանումը առանձնացնել կոտորակային գծով:

Բացի դա նաև կազմվել է ցանկ, թե ծնողները ինչ տարօրինակ անուններ են տվել իրենց երեխաներին: Մասնավորապես ցուցակի մեջ հայտնվել է Լյուցիֆեր, Անալ, ամեն տեսակի «թագուհի»,«իշխանուհի»,«հերցոգ», V8 (ութմխոցային շարժիչի մակնիշ), Mafia No Fear(մաֆիա վախ չկա), 4Real (ճշմարտության համար):Այդ թվում հայտնվել է նաև առաջին, երկրորդ երրորդ անունները, որոնք հանդիպում են բազմանդամ ընտանիքներում:

 Նոր Զելանդական իշխանությունների մոտ անհանգստություն էր առաջ բերել վիրավորական անուններով երեխաների գրանցումը:

Այսպես 2008 թվականին դատարանը ստիպված էր սոցիալական խնամքի հանձնել ինամյա Talula Does The Hula From Hawaii(Թալուլան պարում է հավանական հուլա) մինչ ծնողները չեն համաձայնվել փոխել երեխայի անվանումը: