Ստամբուլում ոստիկանությունը ջրային խողովակների և արցունքաբեր գազի միջոցով ցրել են մայիսմեկյան ցույցը Թախսիմ հրապարակում, որին մասնակցում էին տարբեր արհմիությունների, քաղաքական կուսակցությունների, և այլ խմբերի անդամներ: Այս մասին նշում է Hurrietdailynews գործակալությունը:
Այսօր առավոտյան առաջադեմ արհմիությունների համադաշնության հազարավոր աշխատողներ և նրան հովանավորները հավաքվել էին Շիշլիում, որպեսզի տոնական շքերթով շարժվեն դեպի հրապարակ, սակայն այնուամենայնիվ արցունքաբեր գազ է բաց թողել ցուցարաներին ցրելու համար:
Առնվազն երեք ցուցարար և գործակալության թղթակիցը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Ցուցարները հրաժարվել են հանձնվել և շարունակել են իրենց ցույցը, որից հետո ոստիկանությունը շրջափակել է Շիշլի բերող բոլոր փողոցները և այն վերածվել է փոքր պատերազմի:
Միայն Hak-İş Թուրքական Իրական արհմիության համադաշնության մի փոքր խմբի են իշխանական մարմինները թույլատրել ծաղիկներ տեղադրել հեղափոխականի արձանի մոտ Թաքսիմ հրապարակում: Ոստիկանության բախումները ցուցարարների հետ Շիշլիում շարունակվում են: Ոստիկանությունը ընդհատումներով օգտագործում է արցունքաբեր գազ, որոնք ցանկանում են միավորվել Թաքսիմ հրապարակի ցուցարարների հետ: Գազից տուժած մարդիկ փակվում են տներում, սակայն գազը շարունակում է վնասել անգամ փակ պատուհաններից:
Շիշլին այժմ ծածկված է արցունքաբեր գազի մառախուղով և չնայած որ ոստիկաններն ու լրագրողներն են օգտագործում հակագազային դիմակներ, սակայն ցուցարները կրկին փորձում են հավաքվել:
Թաքսիմ հրապարակ բերող բոլոր փողոցները փակվել եին պետական պաշտոնայների որոշումով:
Արմիության ղեկավար Քանի Բեկոն բանակցություններ է վարում ոստիկանության հետ, որպեսզի վերջիններս թույլ տան մայիսմեկյան շքերթը, սակայն ոստիկանությունը մերժում է ցույց համարելով անօրինական:
Ցուցարարները օգտագործում են մոտոցիկլետները որպես բարիկադներ:
Արցունքաբեր գազի պատճառով արդեն 16 մարդ հոսպտալիզցվել է:
Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարիգուլը քննադատել է ճանապարհների փակելը` նշելով, որ հրապարակը վերածվել է քաղաքացիական պարեկային ժամի: Նա նաև ավելացրել է, որ պետք է ապահովել մարդկանց ազատ խոսքի իրավունքը և պետք է թույլատրել, որ աշխատավորները արտահայտեն իրենց պահանջները Թաքսիմ հրապարակում: