Հարավկորեացի երգիչ Psy-ը, որը հայտնի է նաև Փարկ Սայ Սանգ անունով, գինեսի ռեկորդ է սահմանել իր նոր Gentleman տեսահոլովակով որպես Youtube –ում 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումը արձանագրած երգ: Այս մասին գրում է անգլիական Time պարբերականը:

Gentleman տեսահոլովակի թողարկումը տեղի է ունեցել ապրիլի 12-ին և ապրիլի 14-ին այն արդեն ունեցել է 38.4 մլն դիտում,ինչի շնորհիվ արձանագրել է Գինեսի նոր ռեկորդ:

Gentleman տեսահոլովակը, որը Youtube –ում տեղադրվել է երկու շաբաթ առաջ արձանագրել է 248 մլն դիտում:

Հիշեցնենք, որ հարավկորեացի երգչի նախորդ տեսահոլովակը Gagnam Style Youtube-ում ամենաշատ դիտումը արձանագրած երգն էր դարձել 1.5 մլրդ անգամ