2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերից, փետրվարի 5 դրությամբ, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 մեղադրյալի վերաբերյալ։
Եվս 5 քրեական գործով՝ 5 մեղադրյալի վերաբերյալ, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։