Եգիպտոսի ծովահանգստային քաղաք Խուլգադոյւմ բացվել է աշխարհում առաջին ոչ ալկոհոլային հյուրանոցը: Այս մասին հայտնում է Интер Факс գործակալությունը` հղում կատարելով եգիպտական Al-Ahram գործակալությանը:
Հյուրանոցի տեր Յասեր Քամալը այսպիսի հյուրանոցի ստեղծման գաղափարը բացատրել է այն հանգամանքով, որ իրենց երկրներում զբոսաշրջիկները անարգել կարողանում են օգտագործել ալկոհոլ, իսկ Խուրգադան նրանց առաջարկում է «այլընտրանքային տարբերակ»:
Հյուրանոցի մյուս նորամուծությունը այն է, որ առաջին հարկը ամբողջությամբ տրված է կանանց: Հյուրանոցում նաև գտնվում է անվտանգության հատուկ բաժանմունք, որի աշխատակիցները միայն կանայք են: