Ադրբեջանը կրակում է տանկերից, ծանր հրետանուց, օգտագործում է դիպուկահարներին` հայ զինվորներին սպանելու համար: Այդ ամենն անչափ վտանգավոր է: Ադրբեջանի ներսում ժողովրդի դժգոհությունը գնալով աճում է, տնտեսությունը թուլանում է, նավթի գներն ընկնում են և, ըստ այդմ, բռնապետության դիրքերը թուլանում են:
Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը: Նա ընդգծել է, որ Ուորլիքի նման դիրքորոշումը պարարտ հող է ադրբեջանական ագրեսիայի ծավալման համար։
«Ուստի` ստեղծված իրավիճակում Իլհամ Ալիևը, հետևելով բռնապետերի մեծ մասի օրինակին, թեժացնում է հակամարտությունը, լարվածություն ստեղծում շփման գծում, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից»,- ասել է նա: