Համատեղելիության հորոսկոպը հարաբերությունների մեջ խաղում է կարևոր, սակայն ոչ որոշիչ դեր: Յուրաքանչյուր մարդու դեպքում կարելի է գտնել յուրահատուկ մոտեցում, որը կբարելավի ձեր հարաբերությունները կամ կվերացնեի բացասական գործոնները:

Ինչպես գայթակղել Խեցգետնին

Դժվար է գտնել տղամարդու համար այնքան «հարմարավետ» կողակցի, ինչպես Խեցգետին կինն է: Հորոսկոպի այս նշանի տակ ծնված կանայք պատրաստ են համբույրներով պատել սիրելիին, կերակրել նրան յուրահատուկ համեղ կերակրատեսակներով, ճիշտ ժամանակին աջակցություն ցուցաբերել: Միակ բացասական կողմը. նրանք սիրելիից պահանջում են նույնպիսի վերաբերմունք իրենց նկատմամբ: 

Կին Խեցգետինների հետ հարաբերությունները հեշտ չեն: Նրանք ամաչկոտ են, կանացի և նուրբ, բայց միևնույն ժամանակ կրքոտ, ագրեսիվ և շիտակ: Նրանց զսպելը հեշտ չէ: Եթե հանկարծ դու հանդիպեք նրանց քննադատությանը, ապա հարված կստանաք ամենացավոտ կետին: Խեցգետինները ատում են կոնֆլիկտները: Առաջացնելով բացասական զգացումներ դուք միայն կբարկացնեք նրանց: Խեցգետինները խանդոտ են:

Երբեք մի խաղացեք նրանց զգացմունքների հետ, եթե չեք ցանկանում թշնամի ձեռք բերել: «Սիրուց ատելություն մեկ քայլ է»,- սա հենց նրանց համար է ասված: Խաթարելով վստահությունը դուք այն երբեք չեք վերականգնի:

Եվ վերջում. եթե ձեզ սիրել է կին Խեցգետինը, ապա դուք բախտավոր եք: Մի էլ մտածեք Ամուրից ավելի լավ հարաբերություններ խնդրելու մասին:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )