Եկատերինբուրգում ձերբակալվել է Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման 7 անդամներ: Նրանց մեղադրում են Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Սվերդլովսկի շրջանում ահաբեկչությունների նախապատրաստման մեջ:
Ինչպես ասվում է ՌԴ անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, Եկատերինբուգում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման 7 անդամներ, ովքեր հանդիսանում են ՌԴ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների քաղաքացիներ: Ձերբակալվածները Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկներ պատրաստելու համար նախատեսված լաբորատորիա, ինչպես նաև պայթուցիկներ և տարբեր զինամթերք: Ինչպես հայտնում են Անվտանգության ծառայությունից խմբավորման ղեկավարը Թուրքիայից է: