«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի լիազորությունների կրճատման հեռանկարը տոնական տրամադրություն է հաղորդել հայրենի «բդեշխներին»՝ մարզպետներին: Չնայած Արմեն Երիցյանն առանձնապես շատ չի շփվում մարզպետների հետ, սակայն, ըստ նրանց շրջանակներից ստացված լուրերի, շփումներն իրականացվում են «մենթական» ձևերով, ինչը մարզպետների սրտով չէ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունների սեղանին, ինչպես հայտնի է, գրեթե վերջնական լուծում է ստացել դաշնակցական Դավիթ Լոքյանի կողմից տարածքային կառավարման նախարարի պորտֆելն ստանձնելու հարցը։
Ի դեպ, նա այն թեկնածուն է, որին երկու ձեռքով կողմ են և Սերժ Սարգսյանը, և Հովիկ Աբրահամյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: