«Մանչեսթեր Յունայթեդի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն ու աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչը մարտին ամուսնանալու են:
Bild-ի փոխանցմամբ՝ ամուսնական արարողությունը կայանալու է Սերբիայում կամ Իսպանիայում:
Հյուրերի թվում լինելու են Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ, «Բավարիայում» «Շվայնիի» նախկին թիմակիցներ, ինչպես նաև աշխարհի երկրորդ թենիսիստ Էնդի Մարեյը: