2010 թվականին նորանշանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը, որը այն ժամանակ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն էր և Արգենտինա Ռաբբի Աբրահամ Շկորկան հրատարակել էին մի գիրք «Դրախտում և երկնքում» վերնագրով, որտեղ ընդգրկված են պատմվածքներ կրոնի, աթեիզմի, մահվան, Հոլոքոստի և հայերի ցեղասպանության մասին: Այս մասին գրում է Asbarez-ը:

Կրոններին վերաբերյալ գլխում Բերգոլիոն նշում է «20-րդ դարում ավերվեցին ամբողջական գյուղեր, քանի որ նրանք  իրենց համարում էին Աստվածներ: Թուրքեր դա կատարեցին հայերի, Նացիստների հրեաների հետ: Նրանք օգտագործեցին սուրբ ճառեր մարդկանց սպանելու համար»:

Հոլոքոստին վերաբերվող գլխում Բերգոլիոն նշում է.« Մեծ ուժերը լվացին իրենց ձեռքերը և չնկատելու տվեցին, քանի որ նրանք գիտեին ավելին քան ասեցին, ինչպես լվացին իրենց ձեռքերը Հայերի ցեղասպանության ժամանակ: Այդ ժամանակ Օսմանյան Կայսրությունը ուժեղ էր, աշխարհը գտնվում էր պատերազմի մեջ և չնկատելու տվեցին այդ ամենը»:

Վերջապես «Կոմունիզմը և կապիտալիզմը» գլխում Բերգոլիոն նշում է.«Եթե մարդ չի պայքարում իր իրավունքների համար` մտածելով դրախտի մասին, նա անշուշտ աֆիոնի ազդեցության տակ է: Մարդիկ, որ ենթարկվեցին հետապնդումների և ոչնչացման ինչպես անցած դարաշրջանի երեք մեծ ցեղասպանությունների հայերի, հրեաների և ուկրաինացիների, պայքարում էին իրենց անկախության համար»: