Ազերիական haqqin.az կայքն այս անգամ էլ հարցազրույց է վերցրել Աշոտ Բլեյանից,ով ժամանակին իր ղեկավարած կրթահամալիրում կազմակերպում էր "Ադրբեջանի օրերը Հասատնաում" միջոցառումը և հայտնի էր իր ըննդիմադիր քաղաքական հայացքներով...Հարցազրույցը լի է անսահման և անիմաստ ՌՈՄԱՆՏԻԶՄՈՎ,որը տեղ-տեղ վերածվում է տարրական ամբոխավարության՝դեմագոգիայի...Օրինակ,պարզվում է,որ ադրբեջանցին մեր բազմադարյա հարևանն է,այն դեպքում,երբ "ադրբեջանցի" ազգի հիմնադրման տարեթիվը 1918 թ-ն է...Հետաքրքիր է,թե որտեղի՞ց է Բլեյանը ապացուցելու ադրբեջանցիների բազմադարյա հարևանությունը հայերի հետ...Երևի՞ որպես ապացույց բերելու է ադրբեջանական "սկզբնաղբյուրները"...Այս հարցազրույցում պարոն Բլեյանը շատ ճիշտ շեշտադրում է անում՝մենք՝հայերս և ազերիները պետք է համատեղ լուծենք երկուսիս մեջ ծագած խնդիրները..."Եվ դա պետք է անենք կրթության միջոցով",-շարունակում է իր միտքը "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի ղեկավարը...Աշոտ Բլեյանը նաև բողոքում է հասարակական կազմակերպություններից,որոնք պասիվացել են խաղարարար գործութնեության ոլորտում...Սակայն,չգիտես ինչու,Աշոտ Բլեյանը չի մատնանշում այն մեղավորին,ում պատճառով տեղի չի ունենում այս ամենը...Կամ,երևի Բլեյանը չգիտի, թե ո՞վ է այդ մեղավորը...Հիշեցնեմ,որ հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով է տարվում,որի հետևանքով դպրոցականներին սերմանում են ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ հայերի և Հայաստանի նկատմամբ...Հայերը,ազերիների կողմից հրատարակված դասագրքերում ներկայացվում են որպես զավթող,գող,սրիկա,անշնորհակալ և խոզ ազգ...
Ադրբեջանում ՈՉ ՄԻ հասարակական կազմակերպությում էլ չի հանդգնի համագործակցել հայերի հետ այն բանից հետո,երբ որպես դավաճաններ պիտակավորվեցին և ձերբակալվեցին Արիֆ և Լեյլա Յունուսները,որոնց հասարակական կազմակերպությունը օտարերկրյա գրանտների միջոցավ ծրագրեր էր ցանկանում իրականացնել մի քանի հայկական հասարակական կազմակերպությունների հետ՝վստահության կամուրջ ստեղծելով հայերի և ադրբեջանցիների միջև...Ազերի "ինտելիգենցիայի" ներկայացուցիչները,որոնք քննադատում էին սեփական իշխանություններին հայերի հանդեպ "սխալ" քաղաքականության համար կամ բացահայտում էին Բաքվի հանցագործությունները,որոնցում Ալիևները մեղադրում են հայերին՝ձերբակալվում են,օրինկա՝հայտնի լրագրող՝Ռաուֆ Միրկադիրովը կամ էլ ԱԱԾ-ի նկուղներում երկար ժամանակ անցկացնելուց հետո փոխում են կարծիքը և դառնում ավելի հայատյաց,քան Իլհամը...Օրինակ՝haqqin.az-ի խմբագիր Էյնուլա ֆաթուլաևը...Բլեյանը վիրավորվել է,որ իր 60-ամյակի կապակցությամբ իրեն չեն շնորհավորել ազերի ընկերները...Նրանք չէին էլ շնորհավորի,քանի որ Բլեյաի պատճառով մտադրություն չունեին կիսել Այլիսլիի կամ Յունուսների ճակատագիրը...
Աշոտ Բլեյանը պետք է հասկանա,որ երկու հասարակությունների միջև երկխոսություն կարող է լինել միյան մեկ դեպքում՝եթե ԵՐԿՒՍՆ էլ համաձայն են...Եթե ադրբեջանցիները չեն ցանակնում,ապա նրա այս մտքերը ուտոպիա են,անիմաստ բառախաղ...Ու շատ լավ կլիներ,որ Բլեյանն այս ռոմանտիկ մտքերի փոխարեն իրեն հարցեր ուղղող ու հակահայ հոդվածներով հայտնի լրագրողի հարցերին սուր հարցերով "պատասխաներ"...
Ծննդյան առիթվ իրեն չշնորհավորած ազերիներից Բլեյանը ցանկանում է Բաքու այցելելու հրավերք կորզել և ազերի աշակերտների հետ "գրքեր թերթել"...Բլեյանի կարծիքով ադրբեջանցի աշակերտները շատ քիչ բան գիտեն հայերի մասին...Սխալվում եք պարոն Բլեյան...Նրանք շատ բան "գիտեն" մեր մասին...Նրանք գիտեն,որ դուք օկուպանտ եք,սրիկա,ստոր,լկտի,եկվոր ազգի ներկայացուցիչ եք,որի դրոշը՝լաթ է...
Ե՞րբ են վերջապես մեր մտավորակակնները հասկանալու,որ ալիևյան կայքերն իրենց տարականորեն օգտագործում են...Բաքվում խաղարար կոչերով ելույթ ունեցող հայը դիտվում է որպես վախկոտ և պարտված...
Հ.Գ.Ալիևյան քարոզչամեքենան անպայման կօգտագործի Աշոտ Բլեյանին... Նրան կհրավիրեն Բաքու և միջոցառումներից մեկի ժամանակ կնտեցնեն ազգային հերոս Ռամիլ Սաֆարովի կողքին...
Գագիկ Համբարյան