Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տան պայմաններում լյարդը մաքրելու հիանալի միջոց:
Բուժիչ ըմպելիք «Զմրուխտ».
Անհրաժեշտ բաղադրիչներ
150 գրամ թարմ կաղամբ
1 կիտրոնի հյութ
25 գրամ նեխուր
1 տանձ
Կոճապղպեղի արմատ (2 սմ)
500 մլ առանց գազի ջուր
Թարմ անանուխի մի քանի տերևներ
Պատրաստման եղանակը
1. Մանր կտրատեք կաղամբը, տանձը, նեխուրը, կոճապղպեղը և լցրեք բլենդերի տարրայի մեջ, ավելացրեք մեկ բաժակ ջուր և հարեք:
2. Լցրեք կիտրոնի հյութն ու մնացած ջուրը, ավելացրեք անանուխի տերևները: Հարեք մի քանի վայրկյան:
Ըմպելիքն օգտագործեք օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: