Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արաս Օզբիլիսը չի հայտավորվել Պրիմերայի 24-րդ տուրի Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղին, այս մասին տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մարզվում է իսպանական ակումբի ընդհանուր խմբում, սակայն երրորդ խաղում անընդմեջ բացակայում է թիմի հայտացուցակից:
Հավելենք, որ վերոշյալ հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին: