Այսօր Գյումրին են ժամանել և «Շիրակի» մարզումներին միացել երկու սերբ ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դարկո Ռադոսավլևիչը մինչ նախորդ տարվա դեկտեմբեր հանդես է եկել Բոսնիական բարձրագույն խումբը ներկայացնող «Տրավնիկ» ակումբում։
26-ամյա հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը հանդես է եկել Մակեդոնիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Բրեգալնիկա Ստրիպ» ակումբում։ Ստոսկովիչը նաև խաղացել է Սերբիայո Մ19 տ հավաքականում։