Երևանում մեկնարկում է ArmMod Fashion խորագրով նախագիծը, որը նախատեսվախ է Հայաստանում նորաձևության զարգացման աջակցմանը, հատկապես երիտասարդ դիզայներների տաղանդի խթանմանը: Երեկ՝ փետրվարի 10-ին, կայացավ նախագծի շնորհանդես-ասուլիսը:
Հայաստանում նորոձևությունը կաղում է. այս արտահայտությունը բազմաթիվ անգամներ է հնչել: Սակայն այժմ, ArmMod Fashion նախագծի ծնորհիվ, նորաձևության ոլորտում երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան զարգացնել իրենց մասնագիատկան հմտությունները:
ArmMod Fashion նախագծի հեղինակն ու ղեկավարը Ռուբինա Գրիգորյանն է, իսկ նախագծին աջակցում են El Holding, Հայկական տեղեկատվական կենտրոն և “TEXART” Print կազմակերպությունները:
Նախագծի նշանաբանն է՝ «Հայկականը նորաձև է»:
ArmMod Fashion նախագծի շրջանակներում ամսեկան պարբերականությամբ կկազմակերպվեն ցուցադրություններ, որտեղ երիտասարդ ու սկսնակ ստեղծագործողները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց աշխատանքները։ Նախագծին մասնակցում են Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երևանի մշակույթի պետական քոլեջի և Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներն ու շրջանավարտները։ Յուրաքանչյուր ցուցադրության ժամանակ մեկ բուհի ուսանողներ ու շրջանավարտներ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց աշխատանքները։
Ցուցադրության բացումը կմեկնարկի արդեն հայտնի նորաձևության տան հավաքածույով, որից հետո մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքները։ Ցուցադրությանը ներկա կլինեն ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր իրենց կարծիքը կհայտնեն սկսնակների աշխատանքների վերաբերյալ, կօգնեն իրենց խորհուրդներով։ Սույն թվականի փետրվար ամսվանից սկսած ամեն ամսվա վերջում կկազմակերպվի նորաձևության ցուցադրություն, որի ժամանակ մասնակիցներին կտրամադրվեն մոդելներ, կապահովվի մոդելների դիմահարդարումն ու վարսահարդարումը։ Տարածքի վարձակալության, տեխնիկական ու լուսային խնդիրները նույնպես ապահովվում է կազմակերպիչների կողմից։
Շնորհանդեսի վերջում բուռն քննարկում եղավ տարբեր հայ դիզայներների և հայկական բրենդերի ներկայացուցիչների մասնակցությամբ: