Առյուծ: Անգամ եթե գործերը լավ են ընթանում, միևնույն է, հնարավոր է կասկածներ առաջանան, արդյոք ճիշտ եք գործում, թե` ոչ: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել ձեր հասցեին հնչած քննադատությանը, քանի որ հետագայում կպարզվի, որ կամ ձեր մտահաղացումներն ըստ արժանվույն չեն գնահատվել, կամ էլ արված մեկնաբանությունը սխալ եք հասկացել:

Բռնկուն խառնվածքը և հուզականությունը կարող են կոնֆլիկտների, վիճաբանությունների առիթ դառնալ: փորձեք ոչինչ չձեռնարկել բարկության, խանդի և այլ կործանիչ հույզերի ազդեցության տակ:

Կույս: Այսօր էներգիայի մեծ հոսք կզգաք, ցանկություն կունենաք նոր գործեր ձեռնարկել, կթվա թե կարող եք ամեն ինչ: Սակայն փորձեք ձեր ուժերը կենտրոնացնել մեկ այլ ուղղությամբ: Հրաշալի օր է նախկինում թույլ տված սխալները վերհիշելու համար, այդ կերպ կկարողանաք ապագայում խուսափել դրանցից:

Ոմանց մոտ ցանկություն կառաջանա վերականգնել նախկին սիրային հարաբերությունները, սակայն ճիշտ կլինի, եթե տուրք չտաք ձեր ցանկություններին, քանի որ անցյալն իր հետ ոչ միայն լավ հիշողություններ կբերի, այլ նաև տհաճ հուշեր կարթնացնի:

Կշեռք: Եթե այսօր դիվանագիտորեն չմոտենաք հարցերին և փոխզիջումների չգնաք, ապա կասկածի տակ կդնեք ձեր բարի համբավը, նաև մասնագիտական հմտությունները: Փորձեք ուշադրություն չդարձնել շուրջը կատարվող իրարանցմանը, ծավալվող վիճաբանություններին և կենտրոնանալ սեփական գործերի վրա:

Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք սակայն լուրջ բնույթ չեն կրի, և դժվար թե որևէ շարունակություն ունենան:

Կարիճ: Գործերում հնարավոր են որոշ թյուրիմացություններ, մի շարք ծրագրեր ստիպված կլինեք հետաձգել: Հնարավոր է գործընկերները հիասթափեցնեն ձեզ ` թերանալով իրենց պարտականությունների մեջ: Օրը նպատակահարմար չէ մարդաշատ հավաքների մասնակցելու, հանրային ելույթների համար:

Ազատ ժամանակը ցանկալի է անցկացնել ամենամտերիմ մարդկան շրջապատում, կամ սիրելիի հետ: Կարող եք ավելի համարձակ լինել և կիսվել ձեր ապրումներով: