The Freedom House ներկայացրել է հետազոտություն ամբողջ աշխարհի մամուլի ազատության մասին: Այս ցուցանիշների հիման վրա Հայաստանը ընդգրկվել է ոչ ազատ մամուլ ունեցող պետությունների շարքում: Նույն խմբի մեջ է ընդգրկվել նաև Ադրբեջանը, սակայն Վրաստանը համարվել է որպես համեմատական ազատ մամուլ ունեցող պետություն:
Մեդիայի անկախության համաշխարհային հետազտությունը ներկայացնում է 197 պետություններում մամուլի ազատությունը 2012 թվականի ընթացքում: Հիմնվելով թվային գնահատականների վրա` պետությունները աստիճանակարգվել են ազատ, համեմատական ազատ և ոչ ազատ: Դասակարգման աղյուսակում ներկայացնում է ճնշումները տեղեկատվության, հրատարակչության և համացանցային լուրերի վրա: Այս ուսումնասիրությունը նաև գնահատում է լուրերի մակարդակը և տեղեկատվության զանազանությունը տեղական կամ միջազգային աղբյուրներից: Ցուցակի չափանիշներն են եղել օրինական դաշտը, որտեղ գործում է մեդիան, լրատվական աղբյուրնեի վրա քաղաքական ազդեցության աստիճանը, տնտեսական ազդեցությունը մեդիայի բովանդակության վրա և մամուլի ազատ արտահայտման նկատմամբ գործադրված բռնությունները, այդ թվում նաև լրագրևողների սպանությունները:
Freedom House-ը անկախ հասարակական կազմակերպություն է, որը գնահատում է մամլո ազատությունը ամբողջ աշխարհում սկսած 1980 թվականից: