Տղամարդկանց շատ տարբեր կանայք են դուր գալիս։ Եվ նրանց համար կարևոր է նորույթ զգալ կնոջ մեջ, որպեսզի կրկին ու կրկին ցանկանա նրան։

Եվ այսպես, ի՞նչ պետք է անել, որպեսզի հայտնվեք տղամարդկանց կողմից ցանկալի կանանց թվում:

1. Մի՛ վախեցիր փորձարկումներից։ Ճակատի մազափունջը, մազերի գույնն ու երկարությունը, մանիկյուրը, «սեքսի համար» կերպարը… 

2. Նրա վրա հաճախ տպավորություն գործիր։ Թող նա փնթփնթա, որ քո նոր զգեստները թանկ են, սակայն տեսնելով ձեզ այդ զգեստներով՝ հավատացեք, նրա տրամադրությունն անմիջապես կփոխվի։ 

3. Մի՛ ծուլացիր ու դիմահարդարվիր։ Պետք չէ օգտագործել դիմահարդարման բոլոր միջոցները, սակայն հոնքերը, թարթիչներնու շուրթերը պետք է արտահայտիչ լինեն։ 

4. Սեթևեթիր նրա հետ։ Միայն հիշիր, թե սկզբում ամեն ինչ ինչպես էր. նա քեզ հիացած աչքերով էր նայում, ցանկությամբ լի, իսկ դու քեզ իսկական գեղեցկության թագուհի էիր զգում։ Ուզում ես վերադարձնե՞լ այդ զգացողությունները, ուրեմն՝ առաջ։

5. Հետևիր քեզ։ Դարձյալ ո՛չ միայն աշխատանքի գնալիս, այլ նաև տանը։ 

6. Խոսիր նրա հետ: Քննարկիր, թե օրն ինչպես է անցել (քո մասին ոչինչ մի պատմիր, թող նա իրեն ուշադրության կենտրոնում զգա), հարցրու նրա ձեռքբերումների մասին, ծրագրերի, հեռանկարների։ Ուշադիր եւ շնորհակալ ունկնդիր եղիր։

7. Տղամարդիկ բազմազանություն են սիրում։ Հիմա հիմարիկ ձեւացիր, նրա համար հաճելի թեմայով բարդ փիլիսոփայական հարց ուղղիր և ոգևորությամբ լսիր։ Չէ՞ որ նա ամենախելացին է։

8. Նրան հանգստանալու հնարավորություն տուր։ Մի խանգարիր նրան, ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է տղամարդուն։ Միայն չմոռանաս կերակրել։

 

Իհարկե, այս ամենը բարդ է, սակայն տղամարդուն դուր գալու համար պետք է մեծ ջանքեր գործադրել։