ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «Երեկոյան շոու Ստիվեն Կոլբերի հետ» հաղորդման ժամանակ խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարում մարզական իրադարձությունների վրա, գրում է Card Player-ը:
Հաղորդավարն նախագահին հիշեցրել է, որ ԱՄՆ-ում Նևադա նահանգից դուրս խաղադրույքներ կատարելն անթույլատրելի է: Իսկ վերջինս կատակով պատասխանել է, որ ինքն իրեն ներել է այդ իրավախախտման համար:
Օբաման նաև ասել է, որ դիտել է «Կարոլինա Պանտերսի» և «Դենվեր Բրոնկորսի» միջեւ ամերիկյան ֆուտբոլի Սուպերբոլ-2016-ի եզրափակիչ խաղը: