ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում հինգ տարեկան երեխան 22 տրամաչափի հրացանով խաղալիս կրակել և սպանել է իր փոքր երկու տարեկան քրոջը: Այս մասին նշում է Times Live-ը` հղում կատարելով տեղի ոստիկանական աղբյուրներին:

Հրաձգությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Քումբերլանդ քաղաքում, որից հետո երկու տարեկան աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ հայտնել են, որ աղջիկը արդեն մահացած է:

 Քեմբերլենդ քաղաքի դատաքննիչ Գարի Վայթը նշել է, որ երեխան եղել է Քարոլին Սթարկսը և ավելացրել, որ արեխայի մայրը պատահարի ժամանակ զբաղված է եղել տան մաքրությամբ:

«Նա ասեց, որ երեխաների մոտիւց հեռանալուց երեք րոպե անց լսել է կրակոցի ձայն, վերադարձել և տեսել սպանված փոքրիկ աղջկան»,- այս մասին նշել է Վայթը:

Հրացանը նվիրել էին տղային անցած տարի և պահվում էր սենյակի անկյունում:

Դիահերձումը կատարվելու է չորեքշաբթի, սակայն Վայթը նշելէ, որ հուսով է` կրակոցը պատահականություն է:

Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 2011 թվականին Միացյալ Նահանգներում արձանագրվել է 851 սպանություն հրաձգության ժամանակ, 14 657 մարդ վիրավորվել,որից 7,991-ը 18 տարեկանից փոքր, իսկ 3,569-ը 13 տարեկանից փոքր: