Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։
Ինչպես են ստում Ցլերը
Ցլերի համար սուտն արվեստ է: Նրանք ստի ցանց են հյուսում, որպեսզի տպավորություն թողնեն շրջապատի մարդկանց վրա կամ ավելի կարևոր թվալու համար, երբեմն էլ՝ խղճահարություն առաջացնելու համար:
Այս նշանի ներկայացուցիչները առավել հաճախ դիմում են ստի, երբ ինչ-որ մեկին պարտքով գումար պետք է տան, չնայած մինչ այդ մեծ ոգևորությամբ պատմում են, որ պարգևավճար են ստացել, թե ինչպես են մեծ գումար վատնել խաղատանը կամ ինչ-որ գլամուրային թանկարժեք պայուսակ ձեռք բերել:
Ցլերի մոտ խաբելու լավ առիթ են նաև հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Տղամարդ Ցլերը, տհաճ և անցանկալի հարցուփորձերից խուսափելու համար, կարող են հեռախոսով երդվել, որ ժողովի են, ընդ որում, նրանց չի շփոթեցնում նաև այն, որ լսափողից լսվում է բարձր երաժշտության ձայն և կնոջ ծիծաղ: Ամենազարմանալին այն է, որ Ցլերին այս ամենը ներվում է. ինչ-որ մեկն այնքան է հիացած նրանցով, որ կարող է կուլ տալ յուրաքանչյուր սուտ, իսկ մյուսներն արդեն վաղուց նրան լուրջ չեն ընդունում և չեն հավատում: