Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։ 

Ինչպես են ստում Խոյերը

Խոյերը ստում են «հանուն փրկության»։ Բայց հիմնականում, հանուն իրենց իսկ փրկության։ Եթե նրանք չեն ցանկանում ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անել, ապա կարող են հազար պատճառաբանություն հորինել, շատ վառ գույներով ներկայացնել այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս թողնել բոլոր գործերն ու կատարել ինչ-որ մեկի խնդրանքը կամ տրված խոստումը։

Բայց, միևնույն ժամանակ, երդվում են, որ անպայմանորեն կօգնեն, հենց ազատ ժամանակ հայտնվի։ Սակայն, կրկին ստում են։ Նրանց թվում է, որ մի պահ խնդրողը կհասկանա, որ թակում է փակ դռներ և կանգ կառնի։ Առավել հաճախ, այսպես էլ պատահում է։ 

Որոշ ժամանակ անց, Խոյերին ևս սկսում են մերժել, նույնիսկ, եթե մինչ այդ տվյալ մարդը նրանց շատ դրական է վերաբերվել և համակրել։ Առավել ևս, որ Խոյի սուտը ջրի երես բերելը այնքան էլ բարդ չէ։ Բավական է միայն վերլուծել նրանց պատճառաբանությունները․ որպես կանոն դրանց մեջ տրամանաբանություն քիչ կա։

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )