Ուկրաինան վերցրել է մտավոր սեփականության իրավունքների խախտման «մրցույթի արմավենին»: Այդ եզրակացությանը եկել են ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչների վարչությունից, որի մասին հաշվետվությունը օրերս ներկայացրել է կազմակերպությունը:

2010 թվականին ուկրաինական իշխանությունները ԱՄՆ կառավարության հետ համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում խոստացել էին ակտիվ պայքար տանել «ծովահենության» դեմ: Սակայն զեկույցի համաձայն Կիևը չի հաջողվել կատարել ստանձնած պարտավորությունները:

Փաստաթղթում Ուկրաինան կոչվել է մտավոր սեփականության իրավուքների ոտնահարման հսկողության համար միջազգային առաջնային պետություն:Այս մասին նշում է BBC գործակալությունը:

«Հատուկ հսկողության ցանկի» մեջ հայտնվել են նաև Ռուսաստանը, Չիլին, Արգենտինան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Թաիլանդը և Վենեսուելան: Համարվում է, որ այս պետություններում պարբերաբար խախտվում են մասնավոր սեփականության խախտումներ: