Դերասանուհի Անի Երանյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է մտերիմ ընկերուհու ծննդյան տարեդարձը.

«Յուրաքանչյուրիս կյանքում կան ընտրյալներ, եզակիներ, կարևորներ և հավատարիմներ: Ես էլ բացառություն չեմ. ունեմ լավագույններին: Մեր կյանքի կայացման ընթացքում մենք շատերին ենք հանդիպում, գտնում, կորցնում, վերագտնում, հասկանում՝ ով է իսկական ընկեր, ովքեր են բացառությունները, ովքեր պիտի լինեն մեր կողքին. մենք ենք ընտրում նրանց: Ու գալիս է մի շրջան, երբ արդեն իմանում ես, որ հենց քո ընտրած մի քանիսը մինչև ծերություն կողքիդ են: Որովհետև հենց էդ մարդիկ լինում են անփոխարինելի: Գոգիսսս!!! Դու իմ կյանքի ընտրածներից մեկն ես: Իմ անփոխարինելի ընկերուհի: Շնորհավոր տարեդարձդ: Շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում»,- գրել է դերասանուհին: