Մարդը պետք է բացի կնոջից ունենա նաև սիրուհի, որովհետև երբ մենք դառնանք դժբախտ ամուսիններ, այդժամ կարող ենք սփոփանք գտնել որպես սիրեկաններ: Նախ գտեք սիրուհի, հետո հարսնացու որոնեք: Կանայք պետք է հարգեն ամուսիններին, և ամուսիններն էլ` կանանց, բայց տղամարդիկ թող մի քիչ առավելություն ունենան կանանց հանդեպ: Կինը տղամարդուն անհրաժեշտ է` ինչպես նրա հագուստը: Ֆրանսիայում կա երեք իշխանություն` եկեղեցին, սուրը և կանացի զգեստը: Ասում են, որ հռոմեացիները հրամայում էին ամբողջ աշխարհին, բայց ենթարկվում էին իրենց կանանց: Եթե կանայք առաքինի չեն` գոնե հավատարիմ լինեն: Կնոջը տվեք ազատություն, հետո ասեք` նա բարոյական է, թե՞ անբարոյական: Ազատ երկրներում ավելի հեշտ է գտնել ազնիվ աղջիկներ, քան հետամնաց ազգերում…
Մարդիկ միշտ կծիծաղեն նրանց վրա, ովքեր ուզում են իրենց ավելի լավը դարձնել: Պետք է մարդ մնա այնտեղ, ուր ծնվել է, որովհետև ավելի մաքուր կամ կեղտոտ օդը կարող է վնասել նրա առողջությանը: Ավելի ճիշտ կլինի արտասվել մարդկանց ծնվելիս, քան մեռնելիս… Եթե կա Աստված, ուրեմն նա պետք է լինի արդար, այլապես նա կլինի բոլոր էակներից ամենաանկատարն ու անտանելին:
Սիրարփի Մարգարյան