Դեռահասների աստղ Ջասթին Բիբերը, որը այսօր պետք է համերգ տա Ստամբուլում, որոշակի քաոս է առաջացրել օդանավակայանում, երբ փորձել է առանց անձնագրի ստուգման ներխուժել պետություն: Օդանավակայնի աշխատակիցները կանգնեցրել են երգչի պահակազորին և մի քանի ժամ թույլ չեն տվել դուրս գալ օդանավակայանից: Այս մասին նշում է Hurrietdailynews-ը:
Անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են Բիբերի պահակազորին, որոնք փորձել են չանցնել անձնագրի ստուգում և շարժվել են դեպի իրենց ավտոմեքենաները: Վերջիններս ստիպված են եղել մի քանի ժամ մնալ օդանավակայանում մինչ իրավիճակը լուծվել է:
Աստղի պահակազորը և օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շարվել են երկարությամբ մինչ անձնաիր ստուգող պաշտոնյաները դուրս են եկել Բիբերի ավտոմեքենայի մոտ և ստուգել անձնագրերը:
Բիբերի երկրպագուները, որոնք հավաքվել էին օդանավակայանում իրենց սիրելի երգչին տեսնելու համար հնարավորություն չեն ունեցել, քանի որ վերջինիս թիկնապահները շրջապատել են նրան: Անգամ լրագրողներին է շատ դժվարությամբ հաջողվել մի քանի նկարներ կատարել:
Նշենք, որ Ջասթին Բիբերը Ստամբուլ է ժամանել Տեխնիկակական համալսարանի սպորտային դահլիճում համերգ տալու համար, որի տոմսերը սպառվել էին արդեն մի քանի ամիս առաջ: