Սուպերմոդել Նաոմի Քեմբելը և վերջինիս ռուս միլիոնատեր ամուսին Վլադիսլավ Դարնոինը բաժանվել են: Այս մասին գրում է NY Post-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Պարբերականի համաձայն չնայած Դարոնին և Քեմբելին տեսել են միասին Մայամիի ծովափին մարտ ամսին, ձեռնարկատերը բաց է թողել բոլոր օսկարյան երեկոները, որոնց ակտիվ մասնակցել է Նաոմին: Պարբերականի աղբյուրները նաև նշում են, որ Դարոնին տեսել են շիկահեր կնոջ հետ:

Հիշեցնենք, որ Դարնոինը և Քեմբելը հանդիպել են 2008 թվականին: Չնայած երկարատև հարաբերություններին մոդելի հետ, բիզնեսմենը այդպես էր չի բաժանվել իր կին Եկատերինայից: