Խոյ: Բարենպաստ օր է մասնագիտական տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում` այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող:
Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, նշանի որոշ ներկայացուցիչների համար պետք կլինի հրաժարվել նախապես ծրագրած գնումներից: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները` դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:
Ցուլ: Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում, իսկ պարտված հակառակորդներն էլ փախչում են մարտի դաշտից, և ոչ ոք չի կասկածում, որ դուք արժանի եք ամենաբարձր պարգևի: Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի աստիճաններով` շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան: Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար:
Ընկերները ձեզ ամեն ինչում սատարում և զվարճացնում են: Ռոմանտիկ ժամադրությունը անզուգական է անցնում: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:
Երկվորյակ: Լարված և բարդ օր է, որի էմոցիոնալ ֆոնը բավական անբարենպաստ է: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում` հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում:
Կարևոր որոշումներ մի կայացրեք, մի հրապարակեք ձեր պլանները: Ցանկացած գործ, որը կարող է ձախողվել, ավելի լավ կլինի հետաձգել: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը, դրանք արագ կհաղթահարվեն, սակայն նստվածքը կմնա:
Խեցգետին: Օրվա առաջին կեսը այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալ կարիերայի աստիճաններով շնորհիվ ճիշտ ժամանակին ընդունած որոշման:
Օրվա երկրորդ կեսը այնքան էլ հաջող ընթացք չի ունենա, ինչի պատճառը ձեր էմոցիոնալ ֆոնի անկայունությունն է: Դուք ենթարկվում են քայքայիչ տրամադրությունների, գործում հիմար սխալներ, վիրավորում մտերիմներին: