«Իրավունք» թերթն օրեր առաջ գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը գնել է մոտ 50,000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա։ «Իրավունքը» հետաքրքրվեց՝ ինչ միջոցներով է գնել մեքենան Ա. Ղուկասյանը։ «2007 թ.-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»,– ասաց նախագահի նախկին թեկնածուն։

Մեր դիտարկմանը՝ նման թանկարժեք մեքենա կարող է գնել լավ վարձատրվող աշխատանք կամ բիզնես ունեցողը, Անդրեաս Ղուկասանն ասաց, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու։ «Իմ եկամուտների չափը բավարարում է»,– ասաց «Նոր Հայաստանի» անդամը։

Անդրիաս Ղուկասյանն այդպես էլ չմանրամասնեց՝ հիմա բիզնես գործունեություն ծավալո՞ւմ է կամ որևէ տեղ աշխատո՞ւմ է, որ կարողացել է վարկ վերցնել՝ թանկարժեք մեքենա գնելու համար։ Թե ինչու է «Նոր Հայաստանի» անդամը դա գաղտնի պահում, անհասկանալի է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: