Վերջին անգամ հանդիպել ենք, երբ Դուք դեռ գլխավորում էիք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այժմ Դուք ընդհանրապես մեծ ղեկավար եք: Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի կառավարության կայքից, Մեդվեդևը հաջողություններ է մաղթել Տիգրան Սարգսյանին: Նա նշել է, որ ինքը ներկայում խորհրդակցություններ է անցկացնում այդ թվում նաև Եվրասիական միության գործընկերների հետ։

«Ես գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որը դրված է ինձ վրա, մեր երկրների կողմից լուրջ սպասումները, քանի որ և՛ մեր երկրների քաղաքացիները, և՛ բիզնեսը ցանկանում են ինտեգրումից իրական առավելություններ տեսնել»,- ի պատասխան ասել է Տիգրան Սարգսյանը: