Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին։

Գևորգ Վարդանյանը ծնվել Դոնի Ռոստովում։ 1930 թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան, երբ Գևորգ Վարդյանը վեց տարեկան էր։ Հայրը՝ Անդրեյ Վասիլի Վարդանյանը Իրականական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն էր և կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ եւ հատուկ հանձնարույթամբ է մեկնում Իրան։ Հոր անմիջական ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքի։ Գևորգ Վարդանյանը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց։

1940 թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թ., երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

Գևորգ Վարդանյանի հուշատախտակը Երևանում, Թումանյան 42
1951 թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով[1]։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան ե կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը։