Փետրվարի 15-ին Երևանում անհայտ անձինք ծեծի են ենթարկել LGBT երկու ակտիվիստի և LGBT համայնքի ներկայացուցչի: Այս մասին տեղեկանում ենք «Pink Armenia» ֆեյսբուքյան էջից: Ծեծի ենթարկողները եղել են 3-ը:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարծիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը մամուլում հայտնել է, որ երիտասարդների վրա հարձակվողները հավանաբար կասկածել են, որ նրանցից մեկը նույնասեռական է:
Նա նշել է, որ ծեծի ժամանակ ակտիվիստների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել:
Այս մասին տեղեկացված է նաև ՀՀ ոստիկանությունը:


