«Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների արդյունքում «Հայանտառի» տարբեր ստորաբաժիններում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել։
Չարաշահումների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Արդյունքում վարչապետի հանձնարարությամբ «Հայանտառում» մի քանի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, իր զբաղեցրած պաշտոններից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Արսեն Միկոյանը, ինչպես նաև Ստեփանավանի ու Գյուլագարակի անտառապետերը։ Ավելին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունն արդեն իսկ նոր տնօրեն ունի, այդ պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Գրիգորյանը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: