Անկարայի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Կադրում երևում են շարժվող մեքենաներ, այնուհետև՝ վառ լույս է նկատվում, որն էլ հենց պայթյունն է:
Փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մահացել է 28 մարդ, իսկ 61-ը վնասվածքներ են ստացել:
Պայթյունը որոտացել է կառավարչական շենքերի հարևանությամբ: Թուրքական գլխավոր շտաբի կարծիքով, ահաբեկիչների թիրախը եղել է զինվորականներ տեղափոխող ավտոբուսը: