ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության հաստատման ժամանակ՝ այօր Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժեց:
Սակայն Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց ուշադիր ուսումնասիրել Հրանտ Բագրատյանի առաջարկները և համագործակցել նրա հետ։
Այս ամենի վերաբերյալ այսօր ԱԺ-ում լրագրողները Հրանտ Բագրատյանից փորձեցին մեկնաբանություններ ստանալ: ԱԺ պատգամավորը դեռ չէր էլ լսել, որ կառավարությունում համագործակցության առաջարկ են արել:
«Եթե հրավիրեն` պաժալուստա, խի՞ բյուջեի քննարկմանը չհրավիրեցին դիտողությունները չլսեցին, 48 հատ դիտողություն կար, բոլորին հրավիրեցին, ի՞նչ պրոբլեմ է կառավարություն գնալ, բայց, որպես կանոն, իրենք են գալիս։ Իրենք են պարտավոր այստեղ գալ»,-ասաց Հրանտ Բագրատյանը
Բագրատյանի մեկնաբանությունն ամբողջությամբ YerevanNews.am-ի տեսանյութում: