Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։
Ինչպես են ստում Կարիճները
Սուտը Կարիճների համար շրջապատի մարդկանց մոտ ստեղծված կերպարը պահելու միջոց է: Եթե նրանք իրենց ներկայացնում են, որպես աշխարհի ամենադժբախտ մարդ, ապա դուք ստիպված կլինեք լսել սարսափելի պատմություններ ավտովթարների և աղետների մասին: Անգամ Կարիճների հարազատներին չափազանց հաճախ են «թաղում»... ևս այս ամենը միայն խղճահարություն առաջացնելու համար:
Իսկ եթե Կարիճը որոշել է ներկայանալ մեծն գուրու կամ միստիկ, նա կարող է հորինել անհավանական պատմություններ այլմոլորակայինների, ուրվականների մասին: Նրանք կարող են պատմել, որ պայծառատես են դարձել 25-րդ հարկից իրենց գլխին ընկած քարի պատճառով: Սակայն ամենից հաճախ Կարիճները դիմում են ստի հարստանալու կամ շրջապատողներին մանիպուլյացիայի ենթարկելու համար: Հարուստ երևակայությունը և ցանկացած տեսակի սկզբունքների բացակայությունը Կարիճներին դարձնում են անորսալի ստախոսներ: Եթե հանկարծ ինչ-որ պատճառով նրանց չեն հավատում, ապա Կարիճները կգնան ամեն ինչի իրենց ճշմարտացիությունը ապացուցելու համար: Եվ եթե անգամ իրենց սուտը ճիշտ դարձնելու համար անհրաժեշտ է մեքենան ջարդել կամ անհայտ ՉԹՕ-ի գոյության մասին փաստաթուղթ ներկայացնել, նրանք այդ ամենը կանեն նաև այն պատճառով, որ շատ հպարտ են: