«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել: Մինչև անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի և նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ: Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցախմբի» հետ: Բայց տարօրինակն այն է, որ չնայած այդ գործով մի քանի տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, կալանավորվել, սակայն «ավտոմատներով» ծառայությունը շարունակվում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՊԾ աշխատակիցներին հատուկ զգուշացվել է, որ մինչև հատուկ հրաման չլինի, նրանք պարտավոր են ինքնաձիգներով ծառայությունն իրականացնել: Ենթադրվում է, որ նման հրամանը կտրվի «հանցավոր» խմբի քրգործի նախաքննության ավարտից հետո միայն, երբ բոլոր վտանգները չեզոքացված լինեն:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ «հանցախմբի» ղեկավարը Հայաստանից և Արցախից այնպիսի մարդկանց անուններ է տվել, որոնք Սերժ Սարգսյանի մտերիմներն են»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: