Այովա նահանգի համալսարանի գիտնականները պրոֆեսոր Ֆրեդերիկ Վոլինսկու գլխավորությամբ հետազոտության են ենթարկել 700 տարեց մարդկանց, որոնց խնդրել են պարբերաբար առնվազն 10 ժամվա ընթացքում շաբաթվա ընթացքում, խաղալ հիշողություն և արագություն պահանջով «ճանապարհային ուղևորություններ» անունով խաղը:

Խաղի նպատակը կայանում է նրանում, որ խաղացողը պետք է ընտրի փոխադրամիջոցների տեսակները և ընտրի դրանց հատուկ ճանապարհային նշանները որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Առնվազն 3-4 րոպեի ընթացքում առաջադրանքները պետք է ճիշտ կատարվեն, որպեսզի հնարավոր լինի անցնել հաջորդ փուլ:

Պարզվել է, որ այդ խաղը ոչ միայն կանխարգելում է, այլև լավացնում է տարեց մարդկանց ուղեղի գործառույթները, ինչպիսին է հիշողությունը, մտածելակերպը և տեղեկատվության տեսողական վերամշակման արագությունը:

Գիտնականների գնահատականով մեկ տարի անց հետազոտվողների մտավոր գործընթացները արագացել են 70%-ով: Կարելի է ասել նրանց մտավոր հմտությունները «երիտասարդացել են» 1,5-7 տարի:

Միաժամանակ հետազոտողները տարեցների մեկ այլ խմբի խնդրել են պարբերաբար լուծել խաչբառեր: Այստեղ էլ նկատելի են եղել առաջխաղացում, սակայն ոչ այդքան:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Public Library of Science գիտական ժողովածում:Այս մասին նշում է Russia Today-ը: