Դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ավետ Բարսեղյանից հաճելի նվեր է ստացել:
«Ահա, թե ինչ ցնցող կեպի է ինձ նվիրել Ավետ Բարսեղյանը: Իմ ընկերոջ ոսկե ձեռքերի աշխատանքն ինձ համար ամենից թանկն է: Ինչպես ասում են, տաղանդավոր մարդ, տաղանդավոր՝ ամեն ինչում ու դրա ապացույցն արդեն տեսնում եք: Շնորհակալ եմ Ավետ Բարսեղյան ջան»,- գրել է երգչուհին իր միկրոբլոգում: