Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ 7 փոփոխություններ կատարելու՝ կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացնել Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշենք, որ նախարարությունը կիսվում է ՀՀԿ-ՀՅԴ ակնկալվող կոալիցիայի շրջանակում։ Արդեն հայտնի է, որ Տարածքային կառավարման նախարար է նշանակվելու ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը։