«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀԿ-ի կոճակ սեղմողներին նյարդայնացրել էր ԱԺ արտահերթ նիստը, որի պատճառով ստիպված եղան սովորականից երկար մնալ ԱԺ-ում: Սեյրան Սարոյանը որոշեց, ի պատասխան իր նկատմամբ «անարդար» վերաբերմունքի, չքվեարկել ներկայացված նախագիծը ոչ առաջին, ոչ երկրորդ ընթերցման ժամանակ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ առաջին քվեարկությունից հետո հայտարարեց, որ արտահերթ նիստը չի ավարտվում, այլ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, և կոչ արեց չհեռանալ խորհրդարանի տարածքից՝ ասելով, որ դեռ քվեարկություններ են կազմակերպվելու, սա բոլորովին դուր չեկավ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանին։

«Էսօր պլե՞ն ենք ընկել»,- պոռթկաց նա: «Ձեր նման հերոսները չեն կարող պլեն լինել, մենք աշխատում ենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- արձագանքեց Շարմազանովը:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։