Տղամարդկանց համար նախատեսված ճանաչված ամսագիր FHM ներկայացրել է «աշխարհում ամենասեքսուալ կանանց» ցուցակը: վարկանիշային աղյուսակը կազմվել է պարբերականի ընթերցողների ընտրության հիման վրա:

Աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է 29 ամյա հոլիվուդյան աստղ դերասանուհի Միլա Կունիսը, որը ծնվել է Ուկրաինայի  Չերնովցի քաղաքում հրեաների ընտանիքում: Այս մասին նշում է NewsruIsrael-ը: Ապագա դերասնաուհին յոթ տարեկանից հետո հոր` ինժիներ- մեխանիկ Մարկի և մոր ֆիզիկայի դասատուի հետ տեղափոխվել է Լոս Անջելոս: Երկու տարի անց Միլան խաղացել է իր առաջին դերը «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում:

Ցուացկում երկրորդ տեղը զբաղեցրել է 25 ամյա ամերիկացի երգչուհի Ռիհանան: Անցած տարի նա զբաղեցնում էր երրորդ տեղը, որը այս տարի ստացել է բրիտանացի դերասանուհի Հելեն Ֆլենեգենը: 

1. Միլա Կունիս

2. Ռիհաննա

3.Հելեն Ֆլանագան

4. Միշել Կիգան 

5. Քելի Բրուք 

6. Քեյլի Քուոկո 

7. Փիքսի Լոթ

8. Քեյթ Ափթոն 

9. Շերիլ Քոուլ

10. Ջորջիա Սալփիա