Հեղինակավոր «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի «ամենաբարետես» ավտոարշավորդի տիտղոսը կրող Ֆերնանդո Ալոնսոն դուրս է եկել աշխարհի ամենացանկալի փեսացուների ցանկից:
Tatler-ի փոխանցմամբ՝ իսպանացին պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները մոդել Լառա Ալվարեսի հետ:
Զույգն ամուսնանալու է այս տարի, իսկ հարսանեկան արարողությունն անցկացվելու է կա՛մ Մալդիվներում, կա՛մ Դուբայում, որտեղ բնակվում է Ալոնսոն:
«Ֆորմուլա-1»-ի ամենագեղեցիկ ավտոարշավորդն ամուսնանում է (ֆոտոշարք)
Իսպանացին պատրաստվում է օրինականացնել իր հարաբերությունները մոդել Լառա Ալվարեսի հետ:




