ԲՀԿ-ական Վարդան օսկանյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց.«Ես ուզում եմ ամփոփել այն քաղաքական թեզը, որը Բարգավաճ Հայաստանը ներկայացրել է երևանցիներին»,- և հավելեց, որ այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են և եթե իրենք և ոչ իշխանական ուժերը կարողանան հավաքել բավարար քվե, ապա կգան արմատական բարեփոխումները:
Վարդան Օսկանյան ասաց նաև.«Միայն քաղաքական մենաշնորհը վերացնելու պայմաններում կարող ենք վերջ տալ այս չարիքներին: Այս ընտրությունները ունեն նաև տնտեսական նշանակություն, քանի որ Երևանում գտնվում են հսկայական տնտեսական ռեսուրսներ, պատկերավոր ասած՝ Երևանի քաղաքապետը Երևանի վարչապետն է, և Երևանի տնտեսական հնարավորությունները կարող են հսկայական նշանակություն ունենալ ամբողջ Հայաստանի տնտեսության համար»:
Երևանի կառավարման փիլիսոփայությունն են փոխելու` վստահեցրեց Օսկանյանը, իսկ վերջում ասաց.« Ավագանի է ընտրվելու մի ամբողջ քաղաքական թիմ, որով սկիզբ ենք դնելու Նոր Հայաստանի»: