Աղեղնավոր: Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում: Հանկարծակի շրջադարձերը ցանկալի չեն: Մնացած առումներով օրը բարենպաստ է, նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, ներքին ձայնի հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության: Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, այնքան օրը բարեհաջող կլինի:

Այծեղջյուր: Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում մասնագիտական փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:

Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:

Ջրհոս: Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե´ գործնական բանակցություններում, թե´ անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնելուն:

Բարենպաստ օր է հրապարակային ելույթներ ունենալու և բարձրաշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր կերպարին, ձգտում եք հմայիչ երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը միանգամայն հաջողվում է:

Ձկներ: Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին: Դա այն ժամանակահատվածն է, երբ դուք շատ կխոսեք: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը`  դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանց:

Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և առանց փողի մնալու վտանգ կա: Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք  կզգաք, և արդյունքում կզարմացնեք շրջապատի մարդկանց ձեր ինքնատիպ գաղափարներով: