Հերթական անգամ Բնապահպանության նախարարությանը, Քաղաքապետարանին, Արաբկիրի թաղապետարանին զգուշացրեցի, որ արդեն երկու տարուց ավել է շարունակվում է Երևանի Արաբկիրի շրջանում Հրազդանի կիրճում, Կորեայի ձոր կոչված հատվածում անորինական միլլիարդավոր տոննաների շինարարական աղբի աղբաթափությունը, ինչը Երազ բնակելի թաղամասի կառուցման հետևանքով վերջերս հասել է օրեկան 100-150 կամազ այսինքն հազարավոր տոննաների:
Այսօր թեժ գծերով նորից եմ զգուշացրել բոլոր երեք կառույցներին էլ և հիմա էլ գրանցում եմ այստեղ որ եթե շարունակվի այս անօրինական գործունեությունը ապա հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի այս երեք կառույցի ղեկավարների վրա: Համբերությունն ու հանդուրժողականությունը նույնպես ունեն սահմաններ: Փողոց փակելով և ակցիա անելով չի որ պետք է ամեն հարց լուծվի, շատ հնարավոր է որ կամազներից մի քանիսը անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով գլորվեն ձորը, կամ նման մեկ այլ ողբերգական դեպք տեղի ունենա, չասեկ որ ձեր չէին զգուշացրել, նման անցանկալի հետևանքների մասին...
Կրկնում եմ հենց նոր խոսեցինք և Քաղաքապետարանի, և թաղապետարանի և բնապահպանության նախարարուիթյան հետ: Ու պոատճառած միլլիարդավոր դրամների վնասն էլ պետք է հատուցվի, սկսած ողջ փողոցի անցած տարվա կապիտալ վերանորոգման (ասֆալտապատման) ծախսերի հատուցումից, ինչը հիմնովին քանդվել է նորից հարյուրավոր տոննաներով բարձված մեքենաների համար չնախատեսված լինելու պատճառով, վերջացրած երկրի բնապահպանությանը արելի վնասներ պատճառելով: ՄԻ քընի ամիս առըջ նկարածս նյութը, ոչինչ չի փոխվել ավելի վատացել է...
Արշակ Զաքարյան