«Հայրիկյանը շատ վճռական անձնավորություն է և մի կարծեք, որ հանկարծ ինչ-որ ներազդեցությանների շնորհիվ ինչ-որ այլ որոշում կկայացնի, որն իրեն հատուկ չի»,- Պարույր Հայրիկյանի Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը Yerevannews.am-ի հետ զրույցում այսկերպ մեկնաբանեց Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

ԱԺ պատգամավորը չի կարծում, որ Պարույր Հայրիկյանը լրացուցիչ ընտրությունների կարիք ուներ:

Գալուստ Սահակյանն անդրադառնալով այն տեսակետին, թե մահափորձով Պարույր Հայրիկյանի հեղինակությունը բարձրացավ՝ ասաց. «Ավելորդ դիվիդենտներ հավաքելու որևէ խնդրում նրան մեղադրել չի կարելի»:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների քարոզարշավին, Գալուստ Սահակյանն ասաց, որ թեկնածուների մոտ նկատվում է ասելիքի պակաս:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք փոխվի Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը, նա ասաց. «Բայց ով ասեց, որ այսօր կա Սերժ Սարգսյանին գլխավոր մրցակից: Գլխավոր մրցակցին ոչ մենք ենք որոշում, ոչ իրենք , այլ որոշում ենք իրենք: Իհարկե, այս պահին հստակ հնարավոր չէ ասել: Սովորաբար մենք մտածում ենք, որ բոլորը կարող են նախագահ լինել և նույնիսկ մարդը կարող է հանճարեղ և բարդ կենսագրություն անցած լինել՝ ականավոր գործերի, բայց ժողովուրդը չգիտակցի որպես նախագահ, որովհետև նախագահի գործերը մի այլ ազդեցության դաշտ է ընգրկում:
Yerevannews.am-ի այն հարցին, թե հակասություն չեք տեսնում Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստան» կարգախոսի և նախագահի թեկնածուի դեմ իրականացրած մահափորձի մեջ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դուք էլ պիտի կարողանաք լավ պրոպագանդել , որովհետև «ապահով Հայաստանը, մենք չենք թաքցրել ինչ-որ մի տեղ և պետք է ընտրություններից հետո բերենք սեղանին դնենք: Դրանք գործընթացներ են ընդամենը և այդ գործընթացներին ոչ թե ներառված պետք է լինեն հանրապետականներ: Այդ ծրագրերն այնպես պետք է լինեն, որ բոլորը գնան այդ ճանապարհով: Ապահով Հայաստանը բնորոշիչ է ամբողջական ծրագրին;  Փոխաբերական միտքը, որը ծածկում է բոլոր ծրագրերը, դա չի նշանակում, որ ամսի 19-ին մի սկուտեղի վրա Հայաստան ենք բերելու դնենք, որ ապահով է»: