«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը` Լևոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության եւ իր ծառայությունն անցկացնում է Երևանի զորամասերից մեկում: Հայաստանի ներկա իրողության համար առաջին նախագահի թոռան բանակում ծառայելու հանգամանքը, մեղմ ասած, անսովոր է:
Ավելին՝ պարզվում է՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանն օրինական իրավունք է ունեցել ազատվելու զինվորական ծառայությունից, սակայն երիտասարդն անձամբ պնդել է, որ ինքը ցանկանում է անպայման ծառայել բանակում և չի օգտվել տարկետում ստանալու իր իրավունքից: «Ժողովուրդ»-ը փորձեց վերը բերված լուրը ճշտել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: