«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայկական վերածննդի» վերածված ՕԵԿ-ն առաջիկա մի քանի ամիսներին ուզում է ֆուրոր անել, որովհետև ցանկանում է դառնալ ԱԺ երկրորդ ուժը` իշխանական տանդեմից հետո, եւ, բացի նրանից, որ իրեն է միացրել հարյուրից ավելի մանր կուսակցություններ ու կազմակերպություններ, զուգահեռաբար երիտասարդների, դրսում կրթված «նանո» տղերքի գունդ է ստեղծում, որպեսզի վերջիններս «քյալլա» տան ՀՀԿ-ական ջահելների հետ:
Մեր տեղեկություններով, «Հայկական վերածննդին» են անդամագրվել նաև հայտնի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, իրավաբան Տիգրան Սարգսյանը, քաղաքագետ Էդգար Առաքելյանը, բժիշկ Ավետիս Ավետիսյանը, որոնք էլ ինչ-որ մի փուլից կդառնան ՕԵԿ-ի մատյան գունդը: Ի դեպ, ՕԵԿ համագումարը ռուսական «Ռոսիա-24»-ի եթերում է հայտնվել: Ըստ ոմանց` ՕԵԿ-ը փորձում է լրացնել բաց մնացած ռուսական ուղղվածության ընդդիմադիր դաշտը` խաղարկելով նաև իր ԵԺԿ անդամ լինելու հանգամանքը, մանավանդ, որ ինչ-որ մի փուլից «Վերածննդին» կմիանա նաև Արա Աբրահամյանը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։